Մատչելիության հղումներ

Հայտնի են «Գրեմմի»-ի այս տարվա մրցանակակիրները


Դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ իրանցի երաժիշտ Հուսեյն Ալիզադեյի համատեղ ձայնագրած Endless Vision («Անսպառ պատկեր») ալբոմը ներկայացված էր «Լավագույն ավանդական համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգում, իսկ հայազգի անդամներից բաղկացած System of a Down խումբը՝ «Լավագույն ծանր ռոք խումբ» անվանակարգում:

Հանդիսավոր արարողության գլխավոր հերոսները Dixie Chicks խմբի անդամներն էին. նրանք հաղթեցին 5 անվանակարգերում՝ ներառյալ 3 ամենահեղինակավորները՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն երգ» եւ «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգերը:

6 անվանակարգերում ներկայացված Red Hot Chilie Peppers խումբը 4 մրցանակի արժանացավ, իսկ R&B ոճի երգչուհի Mary J. Blige-ը,
ներկայացված լինելով 8 անվանակարգերում, հաղթող ճանաչվեց երեքում:

Քրիսթինա Ագիլիերայի Ain't No Other Man երգը ճանաչվեց «Լավագույն փոփ կատարում», իսկ Մադոննայի Confessions On A Dance Floor ալբոմը՝ «Լավագույն պարային ալբոմ»:

108 անվանակարգերում հաղթողներից բացի, մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին նաեւ մի շարք հատուկ մրցանակներ:

Ամերիկյան «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է 1958 թվականից՝ ձայնագրության արտադրության ոլորտում ունեցած լավագույն ձեռքբերումների համար: «Գրեմմի»-ն ԱՄՆ-ի 4 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկն է: Այն համարվում է «Օսկար»-ի համարժեքը երաժշտական ասպարեզում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG