Մատչելիության հղումներ

Նյու Յորքի տաքսու ամենաազնիվ վարորդը


Օսմանը պայուսակը գտել է իր մեքենայի բեռնախցիկում եւ, բացելով այն՝ հայտնաբերել մոտ երեք տասնյակ ադամանդե մատանիներ, թանկարժեք քարեր, նոութբուք եւ ինչ-որ աշխատանքային փաստաթղթեր:

Նա որոշել է փնտրել պայուսակի տիրոջը եւ, պայուսակում գտնելով ինչ-որ հեռախոսահամար, կարողացել է կապ հաստատել պայուսակի տիրուհու հետ: Վերջինս փորձել է իր շնորհակալությունը նվերի տեսքով հայտնել, սակայն վարորդը նվերից հրաժարվել է՝ ասելով, թե «այդպես պետք է վարվի յուրաքանչյուր մարդ»:

«Ես չեմ մտածել պարգեւի մասին, ուղղակի ես չեմ կարող վերցնել այն, ինչ իմը չէ: Ես այդպիսի մարդ եմ», - ասել է Չոուդհուրին:

Այնուամենայնիվ, ազնիվ տաքսիստը ստացել է հատուկ պարգեւ տաքսիների եւ լիմուզինների քաղաքային կոմիտեի կողմից:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG