Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Հարվարդի համալսարանի ռեկտոր է ընտրվել կինը


ԱՄՆ-ի հնագույն՝ Հարվարդի համալսարանի 371-ամյա պատմության մեջ առաջին անգամ հաստատության ռեկտոր է ընտրվել կին՝ պատմաբան Դրյու Ջիլփին Ֆաուսթը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, 59-ամյա Դրյու Ֆաուսթը նախկինում աշխատել է որպես Ռեդքլիֆի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի դեկան: Ինստիտուտը, փաստացի, Հարվարդի համալսարանի 12 ֆակուլտետներից մեկն է:

Դրյու Ֆաուսթը համարվում է ԱՄՆ-ի հարավի եւ Քաղաքացիական պատերազմի խոշորագույն մասնագետներից մեկը, հեղինակել է 5 գիրք:

Հարվարդի համալսարանի ռեկտորի պաշտոնում Ֆաուսթը կփոխարինի Լոուրենս Սամերսին, որը ստիպված է եղել հրաժարական տալ հենց կանանց մտավոր կարողությունների մասին իր արտահայտությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG