Մատչելիության հղումներ

Մերկ արվեստ, լերկ կյանք


Այժմ մերկապարի համար չեն տուգանում, այլ` ճիշտ հակառակը. 10 րոպե ամբողջովին մերկ պարուհու արվեստով առանձին սենյակում հիանալու համար միջին գիշերային ակումբի այցելուները 25 հազար դրամ պիտի վճարեն: Դրամական լրացուցիչ խրախուսանքը կախված է հաճախորդների տրամադրությունից:

Նատալին գիշերային ակումբներում պարում է արդեն մեկ տարի, բայց ասում է, որ մինչեւ հիմա չի կարողանում հաղթահարել ամաչկոտությունը:

Հայաստանի գիշերային ակումբների պարուհիների մեծ մասի նման Նատալին նույնպես Ուկրաինայից է: Հայաստանում է 1,5 ամիս, չնայած դրան` չի հասցրել կարգին դիտել քաղաքը: Ցերեկները Նատալին քնում է, իսկ գիշերը անցնում է ակումբի չորս պատերի ներսում:

Մինչեւ Հայաստան գալը աշխատել է Ճապոնիայում եւ Ավստրիայում: Նատալին ասում է, որ առանձնապես մեծ տարբերություն չի տեսնում հաճախորդների միջեւ:

«Ամեն տեղ նույնն է, իրականում այն եզրակացության եմ հանգել, որ մեր պարը որպես արվեստ ոչ ոքի պետք չէ, մարդիկ գալիս են նայելու մերկ մարմնին, շատերը զարմանում են, որ կարող ես խոսել ինչ-որ թեմայի շուրջ: Դա իհարկե շատ է նյարդայնացնում. ուղղակի բեմ դուրս գալուց առաջ ուղեղդ անջատում ես եւ վերջ»:

Հարցին, թե ինչն է ստիպում նրան շարունակել պարել, Նատալին պատասխանում է, թե ցանկանում է այնքան փող վաստակել, որ սեփական գործը կարողանա հիմնել: Դա, հավանաբար, իրավաբանական գրասենյակ կլինի: Նատալին իր հայրենիքում իրավաբանի կրթություն է ստացել:

Նատալիի ծնողները չգիտեն, որ նա աշխատում է գիշերային ակումբում. - «Ծնողներս մտածում են, որ ես այստեղ հյուրընկալվում եմ ընկերներիս մոտ: Ես չեմ ցանկանում, որ նրանք իմանան: Նրանք շատ վատ կզգան, երբ իմանան՝ ինչո՞ւ նրանց ցավ պատճառեմ»:

Ի տարբերություն Նատալիի, Աննան ազգությամբ հայ է, ապրում է Հայաստանում եւ ծնողները գիտեն իր աշխատանքի մասին:

«Սկզբում դեմ էին, բայց հետո համակերպվեցին, ուրիշ ելք չունեին, ես արդեն որոշել էի», - ասում է Աննան: - «Դա լավ գումար է ապահովում, իսկ գումարի կարիք ես ունեմ»:

Իսկ թե երբ են մտադիր ավարտել մերկապարուհու իրենց կարիերան, Աննան ու Նատալին միանման պատաասխաններ են տալիս. -
«Երբ հանդիպեմ իմ երազանքների տղամարդուն եվ ցանկանամ երեխա ունենալ նրանից, այդ ժամանակ ես վերջակետ կդնեմ»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG