Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է նախագահ դառնալու մտադրության մասին


Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է նախագահ դառնալու մտադրության մասին:

«Ես որոշել եմ քվեարկվել Վրաստանի նախագահի պաշտոնում»,֊ - ասել է նա լրագրողներին:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը, սակայն, փաստում է, որ ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ նախագահության թեկնածուն պետք է 15 տարի ապրած լինի Վրաստանում, մինչդեռ Զուրաբիշվիլին Ֆրանսիայից Վրաստան է եկել 2003 թվականին:

«Պետք է հանել այդ սահմանափակումը»,֊ - կարծիք է հայտնել Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2008 թվականի աշնանը:

Անցած տարի նախագահ դառնալու մտադրության մասին հայտարարել էր Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG