Մատչելիության հղումներ

Կանադահայ Կարինե Թորոսյանը՝ «Բեռլինալե»-ում


Բեռլինում երեկ բացված միջազգային կինոփառատոնին մասնակցում է նաեւ ծնունդով բեյրութցի, 36-ամյա կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը՝ իր «Քարե դարի հպում» առաջին գեղարվեստական ֆիլմով:

«Տորոնտո սթար» թերթի փոխանցմամբ, ժապավենը, որում որպես գլխավոր դերակատարուհի նկարահանվել է Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը, պատմում է «հայ ինքնության եւ հայրենիքի էության մասին»:

Տորոնտոյում ապրող Կարինեն արդեն 19 կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել միջազգային ամենատարբեր փառատոներին, իսկ նրա «Աղջիկը Մուշից» ժապավենը Մելբուռնի փառատոնում արժանացել է «Լավագույն փորձարարական ֆիլմ» մրցանակի:

Իսկ ըստ «Հոլիվուդ ռիփորթեր»-֊ի՝ Բեռլինի փառատոնին մասնակցող մեկ այլ ժապավեն` դարձյալ հեղինակների համար առաջին գեղարվեստականը, պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության, այդ ժամանակ Թուրքիայում բնակված մի հայ ընտանիքի մասին: Իտալացի եղբայրներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտի ֆերմա» ֆիլմում նույնպես խաղում է Արսինե Խանջյանը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG