Մատչելիության հղումներ

logo-print

Էլմար Մամեդյարով. «Հայկական սփյուռքը բացասաբար է ազդում Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վրա»


«Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայկական սփյուռքի ներկայացուցիչների բացասական ազդեցությունը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական ուղեգծի վրա լուրջ վտանգ է պարունակում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման համար», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Մամեդյարովը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է նաեւ, թե տարածաշրջանում իրականացվող միջազգային տնտեսական նախագծերը նպաստում են երկրների միջեւ կապերի սերտացմանը եւ խաղաղության վերականգնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG