Մատչելիության հղումներ

logo-print

Գորան Լենմարկեր. «2007 թվականը վերջակետ կդնի ղարաբաղյան հակամարտությունում»


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը այսօր կարծիք է հայտնել, որ «2007 թվականը վերջակետ կդնի ղարաբաղյան հակամարտությունում»:

«Մենք կգտնենք որոշում, որը ձեռնտու կլինի երկու երկրներին», - հայտարարել է Լենմարկերը՝ այսօր ելույթ ունենալով Բաքվի պետհամալսարանի ուսանողության առջեւ:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն վաղուց է զբաղվում ղարաբաղյան հակամարտությամբ, եւ չի կարելի պնդել, թե կազմակերպությունն անգործության է մատնված. - «Մենք փորձում ենք օգնել երկու երկրներին՝ լուծել այդ հիմնախնդիրը, օգնում ենք խաղաղ գործընթացին, իսկ հիմնական աշխատանքը՝ արտգործնախարարներինն է»:

«Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ մենք կգտնենք այդ հակամարտության լուծումը», - ասել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը եւ հավելել. - «Ամեն տարի կրակագծում երիտասարդներ են զոհվում երկու կողմից էլ՝ մեկին գնդակ է դիպչում, մյուսն ականի վրա է պայթում, ոմանք էլ ամբողջ կյանքում հաշմանդամ են մնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG