Մատչելիության հղումներ

Ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին չի ընդունել Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլին:

Փելոսիի խոսնակ Դրյու Համիլը «Ասպարեզ» թերթին հայտնել է, որ Պալատի ղեկավարը հանդիպելու խնդրանք էր ստացել Աբդուլա Գյուլից:

«Փելոսիի գրասենյակը չի կարողացել կազմակերպել հանդիպումը ժամանակացույցի խնդիրների պատճառով»,֊ - ասել է Համիլը:

Ինքը՝ Գյուլը լրագրողներին նախօրեին ասել էր, որ չի հանդիպելու Փելոսիի հետ, քանի որ «նա նվիրված է հայկական հարցին»:

«Այդ պատճառով դժվար կլինի խոսել նրա հետ: Բայց ես կհանդիպեմ նրան մոտ կանգնած մարդկանց հետ եւ կարտահայտեմ մեր դիրքորոշումը»,֊ - ասել էր Գյուլը:

Նենսի Փելոսին նոյեմբերյան ընտրություններից առաջ խոստացել էր աջակցել հայկական բանաձեւի ընդունմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG