Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի հոգեւոր առաջնորդը նախազգուշացնում է ԱՄՆ-ին


Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր Թեհրանում ասել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա Միացյալ Նահանգների կողմից հարձակման ենթարկվելու դեպքում:

Իրանի պետական հեռուստակայանը վկայակոչել է Խամենեիին, որն ասել է, թե «չի սպասում այնպիսի անմիտ քայլ, ինչպիսին է հարձակումն Իրանի վրա, սակայն եթե լինի հարձակում, Իրանն ամբողջ աշխարհում հարվածներ կհասցնի ամերիկացիներին»:

«Ռոյթերզ»-֊ը նշում է, որ Խամենեին այդ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հենց այսօր Իրանը փորձարկել է 350 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ: Իրանի զինվորականները հայտնել են, թե այդ հրթիռներն ի զորու են ոչնչացնել Իրանի ափերին մոտեցող ռազմանավերը:

Արեւմտյան երկրները ենթադրում են, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ է հետապնդում: Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: Կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի թեման:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG