Մատչելիության հղումներ

ՄԱԶԾ-ն եւ Հայաստանի օմբունդսմենի գրասենյակը սկսում են նոր համատեղ ծրագիր


Այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստորագրել են համագործակցության փաթեթ, որով մեկնարկել է նոր համատեղ ծրագիր՝ աջակցելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։

Ինչպես հաղորդում են ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակից, ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված գործողություններն են. կարտադրվի եւ հանրային հեռուստատեսությամբ կհեռարձակվի հեռուստահաղորդումների շարք, որի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանը կբարձրացնի եւ կքննարկի Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն հարցեր։

Ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ-ը Հայաստանին կօժանդակի ազգային օրենսդրության եւ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին դրա համապատասխանության վերլուծության գործում: Տեխնիկական օժանդակություն եւ սարքավորումներ կտրամադրվեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստագրական կենտրոնին։

Ստորագրման արարողության ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի եւ ՄԱԶԾ-ի ղեկավար Կոնսուելո Վիդալը, մասնավորապես, ասել է. - «Այս ծրագրով մենք ամեն հնարավորը կանենք, որպեսզի մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը բարձրանա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր գյուղերում եւ ստեղծվեն երկրում մարդու իրավունքների կրթության, պաշտպանության եւ առաջմղման համար անհրաժեշտ կարողությունները»:

«Այս ծրագրով նախատեսված հեռուստահաղորդումների շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն կստանա ողջ հասարակությանն ավելի մատչելի դարձնել հաստատության կատարված աշխատանքը՝ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը», - ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG