Մատչելիության հղումներ

Ստամբուլի «Ակոս» թերթի հատուկ համարը, որը լույս էր տեսել թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայի թարգմանիչների միության եւ կամավոր թարգմանիչների ջանքերով լույս կտեսնի նաեւ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

Ինչպես Turkish Daily News-ին հայտնել է «Ակոս»-ի խմբագիրներից Մայդա Շարիշը, Դինքի հիշատակին նվիրված համարի 4 հազար օրինակ տպագրվել եւ տարածվել էր ամբողջ երկրով մեկ:

Խմբագրակազմը որոշել է համարի 3 հազար օրինակ տպագրել անգլերենով եւ ֆրանսերենով՝ հաշվի առնելով արտերկրում առկա մեծ պահանջարկը:

Շարիշը հայտնել է, որ մի խումբ հունարենի թարգմանիչներ եւս կամենում են համարը թարգմանել եւ հրապարակել՝ որպես հունարեն օրաթերթերից մեկի հավելված:

Խմբագիրը վստահեցրել է, որ շաբաթաթերթը կշարունակի հետեւել ժողովրդավարամետ եւ խաղաղասիրական ուղեգծին նաեւ նոր գլխավոր խմբագիր Էթիեն Մահչուբյանի ղեկավարությամբ, եւ հավելել է, որ նախկին 12 էջի փոխարեն «Ակոս»-ը այսուհետեւ լույս կտեսնի 20-էջանոց ծավալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG