Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն ավարտել է այցը Թուրքիա: Նախարարին ընդունել են նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը, վարչապետ Ռեջեբ Էրդողանը, պաշտպանության նախարար Վեժդի Քենուլը եւ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ Յաշար Բեյքաթինը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» թերթը, հանդիպումների ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Էրդողանը Աբիեւին հավաստիացրել է, թե քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղի հարցը՝ Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG