Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Կարս - Բաքու երկաթգիծը կարելի էր կանխել միայն Ղարաբաղի հարցում անընդունելի զիջումներով»


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի մեկուսացում չի նշանակում այսօր Թբիլիսիում ստորագրվելիք համաձայնագիրը Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթգծի շինարարության մասին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց. - «Այսօր այդ երկաթգիծը հնարավոր կլիներ կանխել, առնվազն` պայմանագրի ստորագրումը, եթե մենք գնայինք Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար անընդունելի զիջումների»:

«Այնքան ժամանակ, որ դա է պատճառը», - շարունակեց նախարարը, - «մենք խղճի ամենայն հանգստությամբ կարող ենք իսկապես այսօր հետեւել, թե ինչ է կատարվում Թբիլիսիում` առանց զգացական պոռթկումների»:

Մեկ այլ պատգամավորի հարցին, թե ի՞նչ հիմքեր կային լավատեսորեն հայտարարելու, թե Հայաստանը կարող է միանալ անդրկասպյան գազամուղին, Օսկանյանը հակադարձեց. - «Ադրբեջանցիք զարմանք են հայտնել, թե առանց իրենց ինչպե՞ս կարող է Հայաստանը նման ծրագրի մեջ մտնել: Ուզում եմ նաեւ առիթը օգտագործել եւ հենց նրանց պատասխանել. տրանսկասպյանի խողովակի մեջ լինելու է նաեւ Կենտրոնական Ասիայի գազը, եւ, ինչու չէ, Հայաստանը կարող է երկկողմ եւ նաեւ բազմակողմ պայմանագրերով հնարավորություն ունենա օգտվելու նաեւ այդ հնարավորությունից»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG