Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը բողոքի նամակ է հղել Մինսկի խմբի համանախագահներին


Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նամակ է հղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որում բողոք է հայտնում Երեւանում Շուշիի ազատագրումը խորհրդանշող հուշարձան տեղադրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից, նամակում, մասնավորապես, ասված է. - «Երեւանում ադրբեջանական Շուշի քաղաքի օկուպացման 15-ամյակը խորհրդանշող հուշարձանի տեղադրման մասին Հայաստանի կառավարության որոշումը կարող է համարվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացին հասցված հերթական հարվածը»:

Դա, համոզված է «Ենի Ազերբայջան»-ը, «մի կողմից, ուղղակիորեն ապացուցում է օկուպացմանը այդ երկրի մասնակցությունը, իսկ մյուս կողմից՝ ցույց է տալիս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններում Հայաստանի ապակառուցողական եւ ոչ անկեղծ դիրքորոշումը»:

Հուշարձանի տեղադրումը, ըստ Ադրբեջանի իշխող կուսակցության, «չի համապատասխանում ոչ միայն միջազգային նորմերին, այլեւ բարոյականության եւ մարդկայնության նորմերին»:

«Ենի Ազերբայջան»-ը համանախագահներին կոչ է անում «կասեցնել Հայաստանի հերթական սադրանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG