Մատչելիության հղումներ

logo-print
«Չեմ կարծում, թե քաղաքական հայտարարությունները կամ դիվանագիտական հայտարարությունները համարժեք ուղի են լուծելու այն հարցը, թե ինչպես պետք է անվանել 1915 թվականի սարսափելի իրադարձությունները»,֊ - ասել է ԱՄՆ-֊ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Վաշինգտոնում կազմակերպված «կլոր սեղան»-֊ի ընթացքում, որին մասնակցել են թուրք լրագրողներ:

«Համոզված եմ, որ մենք բոլորս համաձայն ենք, որ տեղի ունեցածը ահավոր ողբերգություն էր: Դա մի հարց է, որն այնքան կողմեր, այնքան խրթին անկյուններ ունի, այնքան տարբեր տեսակետներ, որ քաղաքական գործիչները չեն կարող գտնել արդարությունը` պարզապես որակումներ տալով: Մենք կցանկանայինք, որ կրթված մարդիկ, հասարակ մարդիկ, պրոֆեսորները, փիլիսոփաները, պատմաբանները հնարավորություն ունենային նստել եւ ազնվորեն քննարկել, թե ինչ է կատարվել, ինչը թույլ կտար թուրք եւ հայ հասարակություններին համաձայնության գալու իրենց անցյալի եւ միմյանց հետ: Դուք դա չեք կարող անել քաղաքական որոշման միջոցով»,֊ - կարծիք է հայտնել Մեթյու Բրայզան:

«Մենք կցանկանայինք տեսնել շարժ՝ դեպի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացում, որովհետեւ դա լավ կլիներ բոլորի համար: Դա լավ կլիներ թուրք գործարարների համար, տարածաշրջանային կայունության եւ երկարաժամկետ խաղաղության համար, բայց ես հասկանում եմ, թե որքան բարդ է դրան հասնելը», - եզրակացրել է ամերիկացի դիվանագետը:

«Կլոր սեղան»-֊ը կազմակերպվել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի այցի նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG