Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 400 միլիոնով 5 «Բոինգ» է գնել


Ադրբեջանն այսօր 401 միլիոն դոլարով վերջին մակնիշի 5 «Բոինգ» ինքնաթիռ է գնել:

«Ազալ» պետական ընկերության ստորագրած պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք կբերի երկու «Բոինգ-֊737-֊900» եւ երեք «Բոինգ-֊787-8» մակնիշի ինքնաթիռ:

«Ադրբեջանն առաջին երկիրն է Եվրոպայում եւ ԱՊՀ-֊ում, որը ձեռք է բերում «Բոինգ-֊787-֊8» մակնիշի ինքնաթիռներ»,֊ - ասել է «Ազալ» ընկերության ղեկավար Ջահանգիր Ասգարովը: Նա ավելացրել է, որ սա «Ադրբեջանի ամենամեծ ոչ նավթային գործարքն է»:

Ադրբեջանի կառավարությունը կհատկացնի ինքնաթիռների գնի մոտ 15 տոկոսը, մնացածը կծածկվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին:

Ինքնաթիռները Ադրբեջան կհասցվեն 2010 թվականին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG