Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգների 2008 տնտեսական տարվա պետբյուջեի նախագծով միջազգային հեռարձակման ծախսերը նախորդ տարվա համեմատ առաջարկվում է ավելացնել 3,8 տոկոսով:

Հեռարձակման հանձնաժողովի (BBG) առաջարկած մոտ 668 միլիոն դոլար հատկացումից մոտ 142 միլիոն դոլարը նախատեսվում է Մերձավոր Արեւելքի, Միջին Ասիայի եւ Եվրասիայի լեզուներով հաղորդումների համար, 116 միլիոնը՝ արաբերեն հեռարձակման, 67 միլիոնը՝ Արեւելյան Ասիայի, 45 միլիոնը՝ Լատինական Ամերիկայի, ավելի քան 13,5 միլիոնը՝ Աֆրիկայի հեռարձակումների համար:

Մահմեդական լսարանը մեծացնելու համար դեռեւս 2006 տնտեսական տարում սկսված ծրագրերը շարունակելու նպատակով` պետբյուջեի նախագծում առաջարկվում է կրճատել «Ամերիկայի ձայն» եւ «Ազատ Եվրոպա֊/Ազատություն» ռադիոկայանների ուկրաիներեն հաղորդումները, «Ազատ Եվրոպա֊/Ազատություն» ռադիոկայանի հարավսլավոնական լեզուներով եւ ղազախերեն հեռարձակումները:

Առաջարկվում է դադարեցնել «Ազատ Եվրոպա֊/Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները՝ ռումիներեն եւ մակեդոներեն, ինչպես նաեւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը վրացերեն, խորվաթերեն, հունարեն: «Ամերիկայի ձայն»֊-ի հայերեն ռադիոհեռարձակումները դադարեցվել են ավելի վաղ:

Հեռարձակման հանձնաժողովն անկախ դաշնային գործակալություն է, որը վերահսկում է ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ գործող բոլոր ոչ ռազմական, միջազգային հեռարձակումները՝ ներառյալ «Ամերիկայի ձայն» եւ «Ազատ Եվրոպա/֊Ազատություն» ռադիոկայանները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG