Մատչելիության հղումներ

Օսկանյանը ներկայացրեց իր սիրած ֆիլմը


Արտգործնախարարը բազմաժանր կինոդիտող է, բացառություն են կազմում գիտաֆանտաստիկ ժանրի եւ հոլիվուդյան վերջին ֆիլմերը, որոնք, ըստ նախարարի, մեծ տեղ են տալիս նորագույն տեխնոլոգիաներին:

«Ես միշտ էլ կինոյի նկատմամբ սեր ունեցել եմ, բայց, դժբախտաբար, վերջին 15 տարիների ընթացքում գրեթե ոչ մի ֆիլմ չեմ դիտել», - խոստովանում է Վարդան Օսկանյանը:

Հայկական ֆիլմերին նախարարն այնքան էլ ծանոթ չէ: Դիտած ֆիլմերի շարքում են «Նվագախմբի տղաները» եւ «Մենք ենք, մեր սարերը»: Վերջերս դիտել ու հավանել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին»:

«Մենք իսկապես ունենք հայկական կինոն վերակենդանացնելու կարիք, եւ փորձեր այդ ուղղությամբ արվում են այսօր», - համոզված է նախարարը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG