Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կմասնակցի Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու համաձայնագրի ստորագրման արարողությանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը մեկօրյա այց է կատարելու Թբիլիսի: Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիգ Ալիեւը, այցի շրջանակներում նախատեսվում է Իլհամ Ալիեւի մասնակցությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի բացմանը եւ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու նախագծի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը:

Նախատեսվում է Ադրբեջանի նախագահի մասնակցությունը նաեւ նրա հոր պատվին «Հեյդար Ալիեւի առափնյա - 1» անվանակոչված 3,7 կիլոմետրանոց փողոցի բացման արարողությանը:

Թբիլիսիում Իլհամ Ալիեւը երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահի հետ Թբիլիսի կմեկնի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG