Մատչելիության հղումներ

2006 թվականին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար լրագրողների սպանության կամ ազատազրկման դեպքերի թիվը աշխարհում աճել է:

Համաձայն Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ այսօր հրապարակելիք «Հարձակումներ մամուլի դեմ» տարեկան զեկույցի, տարվա ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար սպանվել են 55 լրագրողներ, լրագրողների զոհվելու եւս 27 դեպքի առնչությամբ քննությունը դեռ ընթանում է: 134 լրագրողներ հայտնվել են ճաղերի հետեւում:

Իրաքում տարվա ընթացքում զոհվել է 32 լրագրող, որոնցից 30-ը՝ իրաքցիներ:

2005 թվականին իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ սպանված լրագրողների թիվը կազմել էր 47, ազատազրկվածներինը՝ 125:

Զեկույցի՝ Հայաստանին նվիրված բաժնում Լրագրողների պաշտպանության կոմիտեն անդրադարձել է Ա1+ հեռուստաընկերությանը արդեն 12-րդ անգամ հեռարձակման լիցենզիա չտրամադրելու, ինչպես նաեւ «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման փաստերին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG