Մատչելիության հղումներ

Հրատարակվել է Ղուրանի արեւելահայերեն թարգմանությունը


Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ մահմեդական աշխարհի սուրբ գրքի` Ղուրանի արեւելահայերեն թարգմանության շնորհանդեսը:

Հրատարակությունն իրականացվել է Հայաստանում Իրանի դեսպանության աջակցությամբ: Թարգմանիչը իրանագետ, բանաստեղծ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանն է:

Բոլոր ելույթ ունեցողները ընդգծում էին Ղուրանի հայերեն հրատարակության մեծ նշանակությունը մշակութային կյանքում: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «վիթխարի» գնահատեց թարգմանչի եռամյա աշխատանքը:

«Ես մեծ հաճույք եմ ստացել թարգմանության ժամանակ», - լրագրողներին ասաց Էդվարդ Հախվերդյանը: - «Միակ տագնապը, որ ունեցել եմ, պատասխանատվության զգացումն է եղել»:

«Ղուրանը, կարելի է ասել, 50-60 տոկոսով նույն Աստվածաշունչն է. Ղուրանում կհանդիպեք առանձին սուրահներ նվիրված Մարիամին, Նոյին: Բայց, ի տարբերություն Աստվածաշնչի, Ղուրանը նաեւ ունի օերնսգիրք է իրենց համար: Եվ պատահական չէ, որ մահմեդականները բազմաթիվ հարցերում առաջնորդվում են Ղուրանով», - պարզաբանեց Հախվերդյանը:

Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանը եւ դեսպանության մշակութային խորհրդական Ռեզա Աթուֆին:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG