Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում աշխատանքները վերսկսվել են


«Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքները վերսկսվել են եւ պատշաճ ձեւով ու ժամանակին ֆինանսավորվում են հիմնադրամից: Այս մասին տեղեկացրել են ծրագրերի իրականացման գրասենյակների տնօրենները քննարկվել Հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի՝ ուրբաթ օրը կայացած նիստում:

Մասնավորապես, արդեն սկսվել է Երեւանի փողոցների բարեկարգումը, նախատեսված 10 դպրոցներից 9-ում ընթանում են շինարարական աշխատանքները, իսկ գարնանը կսկսվի միջքաղաքային ճանապարհների վերանորոգումը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշել է, որ բոլոր աշխատանքները պետք է կատարվեն բարձր որակով եւ չշեղվեն սահմանված ժամանակացույցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG