Մատչելիության հղումներ

Ռոլանդ Ռեյի «ատամնացավը» գնալով սաստկանում է


Նրանցից միայն «Մինորա» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, երգիչ Ռոլանդ Ռեյի «ատամնացավը մինչեւ այսօր չի դադարում»: Ռոլանդ Ռեյն այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողներին ասաց, որ ինքն իրեն վիրավորված է զգում: Նա «32 ատամ» ակումբի ղեկավարությունից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, հակառակ դեպքում՝ գործը կհասնի դատարան:

«Ոչ ոք իրավունք չունի ինձ պիտակավորել»,- հավելեց երգիչը:

Ռոլանդ Ռեյն ասաց նաեւ, որ այլ երգիծական հաղորդումներում էլ են իրեն անդրադարձել: «Ասել են ամեն ինչ, բայց ոչ այսպես կոպիտ ու գռեհիկ՝ «էշ տասնյակ»: Ես իրենց թույլ չեմ տվել, ո՞վ են իրենք», - ասաց Ռեյը:

Երգիչն ասաց նաեւ, որ լրագրողական «Հայելի ակումբը» «32 ատամ» - ին իր հետ բանավեճի է հրավիրել, վերջիններս՝ հրաժարվել են բանավեճին մասնակցել:

«Մաքս Լիբերթի»-ին հեռախոսով հարցազրույց տված «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը հաստատեց, որ ինքն, իրոք, զանգահարել է «32 ատամ»-ի «պրոդյուսեր» Նորայր Մխոյանին:

«Այո’, ես զանգահարել եմ Նորայր Մխոյանին՝ այդ ծրագրի պրոդյուսերին, իրենք նպատակահարմար չգտան մասնակցել բանավեճին»,- «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց Անժելա Թովմասյանը:

«32 ատամ» ակումբի գլխավոր տնօրեն Արմեն Ղազարյանն էլ «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում նշեց, որ Նորայր Մխոյանը «32 ատամ» ակումբի պրոդյուսերը չէ, այլ «Սիգմա Թիվի» կազմակերպության գլխավոր տտնօրենն է: Վերջինս ապահովում է «32 ատամ» ծրագրի տեխնիկական մասը միայն, եւ նման առաջարկներին կարող է արձագանքել ինքը՝ Արմեն Ղազարյանը եւ ոչ թե Նորայր Մխոյանը:

Վիրավորե՞լ են, թե՞ ոչ Ռոլանդ Ռեյին եւ պատրա՞ստ են արդյոք հրապարակավ ներողություն խնդրել երգչից՝ այս առնչությամբ «32 ատամ» ծրագրի գլխավոր տնօրեն Արմեն Ղազարյանն ասաց, որ լրագրողների մնացած հարցերին իրենք կպատասխանեն փետրվարի 8-ին կազմակերպվելիք իրենց «հումորային ասուլիս»-ի ընթացքում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG