Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հարցը ղարաբաղցի երիտասարդների աչքերով


«Նոր սերունդը թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում չպետք է դաստիարակվի միմյանց հանդեպ ատելությամբ»,֊ - ասաց Էրիկ Մնացականյանը:

Ադրբեջանի հետ բանակցություններում նա կարեւորեց նաեւ մի շարք միջազգային կառույցների դերը:

«Եթե մենք եւ Ադրբեջանը ուզում ենք հարցի խաղաղ լուծման հասնել, երիտասարդության շրջանում տարբեր շփման եզրեր գտնելու անհրաժեշտություն հաստատ կա: Լավ կլինի, որ միջազգային կառույցները կազմակերպեն բանավեճեր, որոնց կմասնակցեն երկու երկրների երիտասարդները»:

Ղարաբաղցի երիտասարդները սարսափով էին հիշում պատերազմի տարիներն ու ասում, որ բացի հարցի խաղաղ լուծումից ուրիշ էլ ոչինչ չեն ուզում պատկերացնել: «Մենք պատրաստ ենք գնալ տարբեր ճամբարներ, որտեղ կշփվենք ադրբեջանցի երիտասարդների հետ ու կկարողանանք ընդհանուր լեզու գտնել», - նշեց ղարաբաղցի երիտասարդներից մեկը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG