Մատչելիության հղումներ

Թուրք խորհրդարանականները բողոքի նամակ են հղել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին


Թուրք խորհրդարանականների միության նախագահ Հասան Քորքմազչանը հինգշաբթի օրը հայտարարել է, թե միությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին նամակ է հղել, որում բողոքում է Պալատ ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ:

Turkish Daily News-ի վկայությամբ, Քորքմազչանը, ներկայացնելով նամակի բովանդակությունը, հայտարարել է, թե «պատմական թեմաներով միակողմանի մեկնաբանությունները կարող են ծառայել որոշակի շրջանակների շահերին, որոնք ցանկանում են սասանել Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ներկայիս դաշինքը»:

«Գիտական ճշմարտության հիման վրա փոխզիջման հասնելու՝ Թուրքիայի առաջարկները մերժվել են: Այնուհանդերձ, Թուրքիան շարունակում է լրջորեն ուսումնասիրել արխիվները եւ պահպանել իրատեսական մոտեցումը», - հայտարարել է Քորքմազչանը: - «Այդ հիմնազուրկ հայտարարությունը, որը քաղաքական հարց է դարձել, ոչ միայն չի արտացոլում պատմական ճշմարտությունը, այլեւ կանխում է պատմության վերաբերյալ բանավեճերը»:

«Կարծում եմ, հարցը համատեղ քննարկելու մեր առաջարկը լավ պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են խոչընդոտել թուրք-հայկական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է թուրք խորհրդարանականը:

Քորքմազչանի խոսքերով, Հրանտ Դինքի սպանությունից հետո հասկանալի դարձավ, որ Թուրքիայի ներսում եւ երկրից դուրս տեղի ունեցող իրադարձությունները «չեն կարող գնահատվել միայն քաղաքական կամ իրավական տեսանկյունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG