Մատչելիության հղումներ

Թուրք ոստիկանները լուսանկարվել են Դինքին սպանածի հետ


Թուրքական մամուլն այսօր լուսանկարներ է տպագրել, որտեղ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկանները, ոմանք՝ համազգեստով:

Սամասթի հետեւում նույնպես թուրքական դրոշով մեծադիր պաստառ է, որի վրա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերն են` «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ թուրքական մամուլը վրդովմունքով գրում է, որ մարդասպանին հերոսացրել են:

Պարզ չէ, թե արդյո՞ք լուսանկարները արվել են ավտոբուսի կանգառում, որտեղ բռնել են Սամասթին, թե՞ ոստիկանական բաժանմունքում:

Ոստիկանության խոսնակ Իսմայիլ Չալիսկանը հայտնել է, որ լուսանկարներում պատկերված ոստիկանները հարցաքննվում են: Նրա վկայությամբ՝ հարցաքննվում են նաեւ նրանք, ովքեր կասկածվում են լուսանկարները մամուլին հանձնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG