Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Հայաստան է ժամանում ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:

Հաջորդ օրը նախատեսված են հանդիպումներ խորհրդարանում՝ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության, Ազգային ժողովը նախագահ Տիգրան Թորոսյանի եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Նույն օրը նախատեսված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գորան Լենմարկերի գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG