Մատչելիության հղումներ

logo-print
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը դարձել է«Կոնվերս բանկ»-֊ի սեփականատեր: Այդ մասին հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության մարքեթինգի բաժնի պետ Անահիտ Սիմոնյանը:

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ գործարք, համաձայն որի Էդուարդո Էռնեկյանը դարձավ բանկի բաժնետեր»,֊ - ասաց նա:

«Պարոն Էռնեկյանի հավաստմամբ՝ իր ռազմավարական քաղաքականությունը ուղղված է լինելու Հայաստանում բիզնեսի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ «Կոնվերս բանկ»-֊ի հեռանկարային զարգացմանը»,֊ - նշեց Անահիտ Սիմոնյանը:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե որքան է Էդուարդո Էռնեկյանը վճարել բանկի բաժնետոմսերի դիմաց` ավելացնելով, որ հաջորդ շաբաթ արգենտինահայ մեծահարուստը, հավանաբար, ասուլիս կհրավիրի:

Երեկ Էդուարդո Էռնեկյանը այցելել է դրամատուն եւ ծանոթացել աշխատակիցների հետ:

«Կոնվերս բանկ»֊-ը ստեղծվել է 1994 թվականին: Դրամատան ինտերնետային կայքի համաձայն՝ «Կոնվերս բանկ»-֊ը Հայաստանի առաջատար դրամատներից է:

2004 եւ 2005 թվականներին «Ֆայնենշըլ թայմս» բրիտանական հեղինակավոր թերթը դրամատունը պարգեւատրել է «Տարվա բանկը Հայաստանում» դիպլոմով: «Գլոբալ ֆայնընս» հանդեսը 2005 թվականին «Կոնվերս բանկ»-֊ը ճանաչել է լավագույն բանկը Հայաստանում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG