Մատչելիության հղումներ

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 1-ի հրամանագրով Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Ալեքսան Հարությունյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն էր 2003 թվականից:

Այս տարվա հունվարին լրացել էր Հարությունյանի` որպես խորհրդի անդամի, լիազորությունների ժամկետը, եւ հայտարարված մրցույթի արդյունքներով նա կրկին ընդգրկվել է խորհրդում:

Ալեքսան Հարությունյանը միակ հայտատուն էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ խորհրդի նախագահ ընտրելու հարցով նիստը կկայանա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG