«Թըրքիշ դեյլի նյուզ» թուրքական թերթն այսօր կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հաստատումը ամերիկյան Կոնգրեսում կբարդացնի Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը:
Թերթը փաստում է, որ թուրքական կողմն առաջարկել է պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողով ստեղծել 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար: «Ավելի ուշ մենք տեղեկություններ ենք ստացել, որ Հայաստանի վարչակազմը հակված է ընդունել այդ առաջարկը, եթե կազմավորվի երկրորդ հանձնաժողովը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր «խճողված» հիմնախնդիրները ուսումնասիրելու համար, եւ եթե Թուրքիան բացի իր սահմանը»,֊ - գրում է թերթը:
«Բոլոր դեպքերում, ամերիկյան Կոնգրեսի նախաձեռնությունը, ցավոք, վատ արձագանք կգտնի այստեղ՝ Թուրքիայում, եւ կսպանի Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման բոլոր հեռանկարները»,֊ - նշում է հոդվածագիրը:
Նրա կարծիքով՝ բանաձեւը վնաս կհասցնի նաեւ թուրք-֊ամերիկյան հարաբերություններին:
«Հայկական բանաձեւը մի հրացան է, որը կարող է կրակել ընդամենը մեկ անգամ: Այս հարցը այնքան է շահարկվել անցած տասնամյակների ընթացքում, եւ Թուրքիան ստիպված է եղել այնքան զիջումների գնալ դրանից խուսափելու համար, որ բանաձեւի ընդունումը, իրոք, շահեկան կլինի Թուրքիայի համար երկարատեւ հեռանկարի տեսանկյունից: Այնուամենայնիվ մոտ ապագայում մենք լուրջ ճգնաժամ կունենանք թուրք-֊ամերիկյան հարաբերություններում»,֊ - կանխատեսում է հոդվածի հեղինակը:
Մեկ այլ հոդվածում «Թըրքիշ դեյլի նյուզ»-֊ը հայտնում է, որ ԱՄՆ֊-ի թուրք գործարարները սկսել են լոբբիստական ջանքեր գործադրել հայկական բանաձեւի ընդունումը կանխելու համար: Նրանք 10 հազար դոլար են հանգանակել՝ սատարելու կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերի վերընտրությանը: Վեքսլերը հայտնի է իր թուրքամետ հայացքներով:
Թերթը փաստում է, որ գումարը այնքան էլ մեծ չէ, սակայն «այս նախաձեռնությունը շատ կարեւոր է այն տեսակետից, որ Ամերիկայի թուրքական համայնքը սկսել է առաջին քայլերը ձեռնարկել ուժեղ լոբբիստական շարժում ծավալելու համար»: