Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Հակոբյանը՝ Ջիբրալթարի շախմատային մրցաշարի առաջատար


Ջիբրալթարում ավարտին է մոտենում շախմատային միջազգային մրցաշարը: 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Հակոբյանն ու ուկրաինացի Յուրի Կուզուբովը: Երկու գրոսմայստերները վաստակել են 6,5-ական միավոր:

Նախավերջին տուրում Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Իվան Սոկոլովին, որը մինչ այդ հանդիպումը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի Յուրի Կուզուբովի հետ:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG