Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է ստեղծել Բաքու - Գյանջա արագընթաց երկաթուղային կապ


«Ադրբեջանի երկաթուղի» պետական ընկերությունը բանակցում է հարավկորեական ընկերությունների հետ՝ Բաքվից Գյանջա արագընթաց երկաթուղային կապ ստեղծելու շուրջ:

Ինչպես հաղորդում է «Գուդոկ» պարբերականը, եթե կողմերը համաձայնեցնեն ծրագիրը, Ադրբեջանի մայրաքաղաքի եւ մեծությամբ երկրորդ քաղաքի միջեւ ուղերթներ կկատարեն գնացքներ, որոնց արագությունը կհասնի ժամում 200 կիլոմետրի:

Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ներմուծել երկաթուղային նոր շարժակազմեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG