Մատչելիության հղումներ

logo-print
Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանը: Նրա պաշտպան Բորիս Կուզնեցովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր:

Ըստ փաստաբանի, Չախմախչյանին տեղափոխել են գլխավոր դատախազություն եւ հարցաքննությունից հետո, ամենայն հավանականությամբ, կտանեն Բասմանյան դատարան՝ կալանքի թույլտվություն ստանալու համար:

«Սակայն բոլոր այդ գործողությունները անօրինական են», - հայտարարել է փաստաբանը: - «Չախմախչյանը զրկված չէ պատգամավորական անձեռնմխելիությունից, բացի այդ, Գերագույն դատարանի որոշումը, թե նրա գործողություններում առկա է հանցակազմ, դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ մենք ժամանակին վճռաբեկ բողոք ենք ներկայացրել, եւ դրա քննարկումը Գերագույն դատարանում նշանակված է մարտի 6-ին»:

Անցած տարվա հունիսի 2-ին կաշառառության կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել էին Ռուս-հայկական գործարար համագործակցության գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը եւ Ռուսաստանի Հաշվիչ պալատի աուդիտորի օգնական Արմեն Հովհաննիսյանը: Ըստ քննության տվյալների, նրանք գործարարից 1,5 միլիոն դոլար են պահանջել՝ Հաշվիչ պալատի ստուգման ակտից բացասական տեղեկատվությունը հանելու համար: Ձերբակալության պահին գրասենյակում, որտեղ գտնվում էր նաեւ Լեւոն Չախմախչյանը, օպերատիվ աշխատողները բռնագրավել են 300 հազար գումար կազմող մականշված դոլարներ:

Հունիսի 23-ին Կալմիկիայի խորհրդարանը վաղաժամկետ դադարեցրել է Լեւոն Չախմախչյանի լիազորությունները՝ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի ներկայացմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG