Մատչելիության հղումներ

Ռոս Ուիլսոն. «Սպիտակ տունը կընդդիմանա Կոնգրեսում ներկայացված բանաձեւին»


Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոս Վիլսոնը երեկ ասել է, որ Սպիտակ տունը գործուն կերպով կընդդիմանա Կոնգրեսում ներկայացված բանաձեւին, որով ցեղասպանություն է որակվում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին 1,5 միլիոն հայերի կոտորածը:

«Վարչակազմը ակտիվորեն կաշխատի Կոնգրեսի հետ: Բուշի վարչակազմի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել»,֊ - ասված է դեսպանի տարածած հայտարարության մեջ, որում դարասկզբին տեղի ունեցածը որակվում է «ողբերգական իրադարձություններ»:

Երեքշաբթի օրը դեմոկրատ Ադամ Շիֆը եւ այլ հայտնի կոնգրեսականներ ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG