Մատչելիության հղումներ

Կալանվել է Դինքի սպանության գործով հերթական կասկածյալը


Ստամբուլի դատարանը այսօր կալանք է սահմանել Հրանտ Դինքի սպանության գործով հերթական կասկածյալի՝ 30-ամյա տրապիզոնցի Սալիհ Հաջիսալիհօղլուի նկատմամբ: Այդպիսով, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, «Ակոս» թերթի խմբագրապետի սպանության գործով կալանվածների թիվը հասավ 7-ի, որոնք բոլորն էլ Տրապիզոնից են:

Թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, գործի քննությամբ մինչ օրս չի բացահայտվել կասկածյալների առնչությունը ընդհատակյա որեւէ կազմակերպության, սակայն նրանք բոլորը ծայրահեղ ազգայնական գաղափարների ազդեցության տակ են եւ, իրենց պատկերացմամբ, պայքարել են Թուրքիայի միասնականությանը սպառնացող «վտանգի» դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG