Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի նախարարը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի հակերներին դադարեցնել «ինտերնետային պատերազմը»


Ադրբեջանի հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովն այսօր կոչ է արել հայաստանցի եւ ադրբեջանցի հակերներին դադարեցնել «ինտերնետային պատերազմը» միմյանց կայքերի դեմ:

«Կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ստորագրեն Եվրախորհրդի կիբեռհանցագործության վերաբերյալ կոնվենցիան եւ պահպանեն դրա դրույթները: Խորհուրդ եմ տալիս հայ եւ ադրբեջանցի հակերներին դադարեցնել նման բաները»,֊ - ասել է նախարարը ANS հեռուստակայանի եթերում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեցին Ազգային ժողովի լրատվական ծառայությունում, Հայաստանը ստորագրել եւ 2006 թվականին վավերացրել է «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան:

Վերջերս հաճախակի են դարձել հայ եւ ադրբեջանցի հակերների հարձակումները միմյանց ինտերնետային կայքերի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG