Մատչելիության հղումներ

Մոսկվայում կրկին կրակել են հայի վրա


Այսօր Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք կրակահերթ են արձակել Արաբուլի Ռոբինզոնի եւ նրա վարորդ Էմիլ Կարապետյանի վրա:

Դատախազությունը, որն այդ արարքը որակել է մահափորձ, հայտնել է, որ Ռոբինզոնի եւ Կարապետյանի վրա կրակ է բացվել այն պահին, երբ նրանք նստում էին «Տոյոտա» մեքենան:

Ռոբինզոնը եւ Կարապետյանը հասցվել են հիվանդանոց:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG