Մատչելիության հղումներ

Կանադահայերը միացել են պատերազմի հանցագործություններին մասնակցածներին արտաքսելու պահանջին


Կանադան պետք է քաղաքացիությունից զրկի եւ արտաքսի այն անձանց, ովքեր առնչություն են ունեցել պատերազմի հանցագործությունների հետ, հայտարարել են Կանադայի մի շարք համայնքների, այդ թվում հայկական գաղութի ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-֊ը, Կանադայի հրեական կոնգրեսը եւ Օտտավայի հրեական ընկերակցությունը, որոնց միացել են նաեւ հայ, գնչուական եւ ռուանդական համայնքների ներկայացուցիչները, մատնացույց են արել 6 թոշակառուի, ովքեր Կանադա ներգաղթելիս թաքցրել են իրենց նացիստական անցյալը:

Մամլո ասուլիսի ժամանակ նախաձեռնողները պարզաբանել են, որ իրենց նպատակն է այնպես անել, որպեսզի Կանադան «դրախտ չդառնա պատերազմի հանցագործությունների հետ առնչվածների համար»:

Վեց անձինք, որոնց տարիքը 80֊-ն անց է, երբեք չեն մեղադրվել պատերազմի հանցագործությունների մեջ, սակայն կանադական դատարանները գտել են, որ նրանցից յուրաքանչյուրը ստել է իր պատերազմական անցյալի մասին՝ Կանադա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG