Մատչելիության հղումներ

Ներկայացվեց Հայաստանում երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության մասին զեկույցը


«Հետազոտությունը հստակ նշում է, որ ռիսկային խմբերին հասցեագրված տեղեկատվական քարոզարշավներն ու այլ միջոցառումները չափազանց կարեւոր են Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի տարածումը հսկելու համար», - ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Շելդոն Յեթը:

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1998-ից մինչեւ 2006-ի դեկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի վարակի 429 դեպք, որոնցից 6֊-ը՝ 10-24 տարիքային խմբում:

Ըստ նշված հետազոտությունների, ՄԻԱՎ-ի փոխանցման եւ կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունեն 15-24 տարեկան երիտասարդ մարմնավաճառների 30 տոկոսը, ներարկային թմրամիջոցներ օգտագործողների 40 տոկոսը եւ համասեռական տղամարդկանց 48,5 տոկոսը:

1998֊-ից մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ի վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 215 դեպք:

Զեկույցից պարզ է դառնում, որ, հաշվարկային տվյալներով, հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ-ով ապրող մարդ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG