Մատչելիության հղումներ

Ո՞ւմ ատամներն է հաշվում «32 ատամ»-ը


Վերջերս այդ ծրագրի կատակներից մեկի հերոս էին դարձել Ռոլանդ Ռեյը, Արման Բարդումյանը, Կարեն Գալուլյանը. Էմին Դավիդովը եւ Վարդան Սարգսյանը: Նրանց «32 ատամ» ակումբը ներկայացրել էր այսպես կոչված «Էշ տասնյակում»:

«Մինորա» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Ռոլանդ Ռեյին, մեղմ ասած, դուր չի եկել նման բնորոշումը:

«Ես վիրավորված եմ: Ոչ ոք իրավունք չունի ինձ վիրավորել եւ իրավունք չունի պիտակներ կպցնել իմ անվանը: Ես նրանց դա թույլ չեմ տալիս»,֊ - «Մաքս Լիբերթի»-֊ին ասաց Ռեյը:

Այժմ Ռոլանդ Ռեյը պահանջում է, որ «32 ատամ» ակումբ֊ի ղեկավարությունը հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից, այլապես նա իր շահերը կպաշտպանի դատարանում. - «Պահանջելու եմ նույնը` ներողություն խնդրել: Բարոյական վնասի գումարային փոխհատուցման մասին խոսելն անգամ ծիծաղելի է. ես արժանապատվությունս չեմ վաճառում: Բացի այդ, թող ոչ ոք չմտածի, թե սա անում եմ իմ PR-ի համար: Ես դրա կարիքը չունեմ»:

Ռոլանդ Ռեյն իր նախաձեռնության մեջ դեռ միայնակ է. տասնյակում հայտնված շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչներից ոչ ոք չի պատրաստվում միանալ Ռոլանդ Ռեյին: Իսկ Արման Բարդումյանն ընդհանրապես դատի տալու մեջ իմաստ չի տեսնում. - «Ես ակումբի տղաներին զգուշացրել եմ` եթե իմ անվան շահարկումը շարունակվի, ես այլ կերպ կլուծեմ հարցը: Դատարան չեմ դիմի, որովհետեւ իմաստ չկա»:

«32 ատամ» ակումբի ներկայացուցիչները իրենց դիրքորոշման մասին կհայտնեն ավելի ուշ` հրավիրելով մամուլի ասուլիս:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG