Մատչելիության հղումներ

«Իզվեստիա». «Կարելի է խոսել ադրբեջանական տնտեսական հրաշքի մասին»


«Ավարտված 2006 թվականը ցույց տվեց, որ Ադրբեջանն այսօր ամենադինամիկ զարգացող պետությունն է հետխորհրդային տարածքում»,֊ - այսպես է սկսվում «Իզվեստիա» թերթում այսօր զետեղված ծավալուն հոդվածը Ադրբեջանի մասին:

«Հաշվի առնելով աճի տեմպերը եւ տնտեսության մեջ իրականացված որակական վերափոխումները, որոնք չես կարող բացատրել միայն բարենպաստ նավթային գործոնով, կարելի է խոսել «ադրբեջանական տնտեսական հրաշքի» մասին», -֊ կարծիք է հայտնում հոդվածագիր Օլեգ Ցիգանովը:

«Անցած տարին, ինչպես հայտնի է, Ադրբեջանն ավարտեց ներքին համախառն արդյունքի 35֊-տոկոսանոց աճով` այդ ցուցանիշով դառնալով աշխարհի առաջատար»,֊ - փաստում է «Իզվեստիա»-֊ն:

«Համաձայն այն ծրագրի, որն իրականացվում է միջազգային ֆինանսական կառույցների հետ, 2015 թվականին Ադրբեջանում աղքատներ չեն լինելու: Սակայն կառավարությունը մտադիր է ժամկետից զգալիորեն ավելի շուտ հասնել այդ նպատակին»,֊ - գրում է օրաթերթը:

«Ադրբեջանն ավելի ու ավելի է հետաքրքրում ԱՄՆ-֊ին՝ որպես գործընկեր տարբեր ոլորտներում: Դա այսօր միակ մահմեդական պետությունն է, որը սերտ կապեր ունի Իսրայելի հետ: Դա մի երկիր է, որն ի զորու է դառնալ ԱՄՆ֊-ի հուսալի եւ ազդեցիկ դաշնակից Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանին»,֊ - եզրակացնում է մոսկովյան թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG