Մատչելիության հղումներ

Կրկին այրվել է Սուրեն Բաղդասարյանի մեքենան


Այս գիշեր ավտոտնակում հիմնովին այրվել է մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին պատկանող «Տոյոտա» մեքենան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Սուրեն Բաղդասարյանը՝ դեպքը տեղի է ունենցել «ժամը 4-֊ի եւ 5-֊ի արանքում»:

«Չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել եւ հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,֊ - ասաց մեկնաբանը` ավելացնելով, որ լրագրողների անվտանգությունը Հայաստանում ապահովված չէ:

Անցած տարի Սուրեն Բաղդասարյանի մեքենան կրկին այրվել էր, սակայն` մասամբ: Այն ժամանակ նա հրապարակավ մեղադրել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG