Մատչելիության հղումներ

Վանաձորում նոտարի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Կ. Պապյանին


Մեղադրանք է ներկայացվել անցած շաբաթ Վանաձորի ավագ նոտար Սոնա Վերանյանի սպանության կասկածանքով ձերբակալված Կ. Պապյանին:

«Վանաձորի նոտար Սոնյա Վերանյանի դիտավորյալ սպանության մեջ կասկածվող Կ.Պապյանին, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, Լոռու մարզի դատախազությունը ներգրավել է որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասի (դիտավորյալ սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 236-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք պատրաստել եւ պահել) հատկանիշներով», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության ինտերնետային կայքում երկուշաբթի օրը տեղադրված հաղորդագրությունում: - «Կ.Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Հանցագործության գործիք հանդիսացող՝ կարճեցված փողով որսորդական հրացանն առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է»:

53-ամյա Սոնա Վերանյանը մահացել էր հունվարի 24-ի առավոտյան հիվանդանոց տեղափոխվելիս` իր աշխատասենյակում ստացած երկու հրազենային վերքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG