Մատչելիության հղումներ

Կրթական համակարգում տիրող խառնաշփոթը շարունակվում է


Մեր բուհերը, սակայն, դեռեւս պատրաստ չեն դրան: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագիտական խմբի ղեկավար Սերոբ Խաչատրյանը նշում է, որ բուհերում տիրող խառնաշփոթը դեռ երկար ժամանակ կշարունակվի, քանի որ միջազգային փորձը կիրառելուց առաջ մեզ մոտ որեւէ հետազոտություն չի արվել` պարզելու, թե ինչից եւ ինչպես պետք է սկսել այդ ծավալուն աշխատանքը:

Խաչատրյանը նշում է, որ բոլոր որոշումները պետք է կայացվեն` գիտակցելով, թե որոնք են ցանկալի արդյունքները եւ որոնք՝ փաստացի:

«Պետք է հասկանանք դրանց տարբերությունները, որպեսզի կարողանանք դրանք համադրել եւ ստանալ ոչ թե ձեւական, այլ իրական արդյունք: Նույնը կարող եմ ասել բակալավրիատի եւ մագիստրատուրայի մասին: Պարզ չէ, թե ինչ խնդիր է լուծում եւ ինչ է տալիս բակալավրիատը եւ ինչ` մագիստրատուրան», - ավելացնում է նա:

Ուսանողները դժգոհում են ոչ թե բարեփոխման գաղափարից, այլ դրա ներդրման ձեւից, քանի որ իրենք ամեն ինչից անտեղյակ հանկարծ հասկացան, որ փորձնականորեն ինչ-որ համակարգի են անցել, ինչի արդյունքում անվճարից հայտվել են վճարովի համակարգում:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կրթական համակարգի ընդամենը մեկ, բայց շատ լուրջ եւ ծավալուն հետազոտությունը կարող էր հստակեցնել բոլոր գործողությունները` քայլ առ քայլ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG