Մատչելիության հղումներ

logo-print

14-ամյա ադրբեջանցին մահվան պատճառը թոքաբո՞րբն է


Կիրակի Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացավ 14-ամյա Ազդհար Ասկերովը, որի հիվանդության ախտանիշներն ընթանում էին թռչնի գրիպին բնորոշ ընթացքով: Երկրի առողջապահության նախարարության պաշտոնյան հաղորդել է, թե տղան մահացել է թոքաբորբից:

Ամեն դեպքում, հատկապես միջազգային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիվանդի արյան նմուշներն ուղարկվել են Լոնդոնի լաբորատորիա (արդյունքը դեռեւս հայտնի չէ): Անցյալ տարի նույն տղայի զարմիկն էր մահացել թռչնի գրիպից:

Զարմիկը մեկն էր այն հինգ ադրբեջանցիներից, որոնք անցյալ տարի թռչնի գրիպից մահացան, եւ բոլորն էլ Ասկերովի հայրենի Սալյան շրջանից էին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2003 թվականից ի վեր աշխարհում 160 մարդ է մահացել թռչնի գրիպից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG