Մատչելիության հղումներ

Իսրայելում առաջին անգամ արաբ նախարար է նշանակվել


Էհուդ Օլմերտի կառավարությունը կիրակի օրը հավանություն է տվել Լեյբորիստական կուսակցությունից Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ արաբ Ռալեբ Մաջադելեի նշանակմանը առանց պորտֆելի նախարար: Դրանով իսկ Իսրայելի կառավարությունում առաջին անգամ տեղ է զբաղեցնում արաբ մահմեդականը:

Մաջադելեն հայտարարել է, որ աշխատելու է Իսրայելի հրեա մեծամասնության եւ արաբ փոքրամասնության միջեւ հավասարության հաստատման ուղղությամբ:

Իսրայելի 7-միլիոնանոց բնակչության շուրջ 20 տոկոսը արաբներ են:

Ակնկալվում է, որ արաբ նախարարի նշանակման որոշմանը այսօր հավանություն կտա նաեւ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG