Մատչելիության հղումներ

Փետրվարի երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այց կկատարի Ֆրանսիա


Փետրվարի երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ֆրանսիա՝ այդ երկրի նախագահ Ժակ Շիրակի հրավերով: Երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ նրա, այցի շրջանակներում քննարկվելիք հարցերի թվում կլինի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:

Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքական օրակարգը բավական ակտիվ է լինելու:

Մասնավորապես, գարնանը նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Հունիսին Հայաստանի նախագահը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական գագաթնաժողովին, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG