Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնել է Նիդերլանդներ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն:

Այցի ընթացքում ծրագրված են նախարարի հանդիպումները Նիդերլանդների արտգործնախարարի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, նաեւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը կմասնակցի Ռոտերդամի (Նիդերլանդներ), Պուսանի (Հարավային Կորեա) եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնների միջեւ համագործակցություն հաստատելու մասին Հայտարարագրի ստորագրման արարողությանը:

Չորեքշաբթի օրը նախատեսվում է Վարդան Օսկանյանի ելույթը Կլեյգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG