Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը ցրել է ընդդիմադիրների ցույցը


Ադրբեջանի ոստիկանությունն այսօր Բաքվում ցրել է ընդդիմության կազմակերպած ցուցը` ձերբակալելով 15 ակտիվիստի:

Իշխանությունները չեն արտոնել հանրահավաքը, բայց «Ազադլըգ» դաշինքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց` բողոքելով էլեկտրականության եւ այլ սակագների կտրուկ բարձրացման դեմ:

Նախագահ Իլհամ Ալիեւը այս շաբաթ կայացած կառավարության նիստում խստորեն քննադատել է ընդդիմությանը` ասելով, թե նրանից «նաֆթալինի հոտ է փչում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG